ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին՝ խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Փետրվարի 22-ը համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Վարպետ:
Ծնվելուց երեք ամիս անց հրապարակվել է Քիմ Քարդաշյանի որդու լուսանկարը: ԻՀանրահայտ աստղը երեխայի լուսանկարը ներկայացրել է իր ռեալիթի շոուի պաշտոնական էջում: Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ցանկացել է հենց այսօր հրապարակել իր երեխայի լուսանկարը, որովհետև այսօր իր մահացած հոր ծննդյան օրն է: Նրա երազանքներից է եղել թոռ ունենալը:
«American Heart Association» ամսագրում վերջերս տպագրված հետազոտության արդյունքները փաստում են, որ ցիտրուսային մրգերը պարունակում են այնպիսի տարրեր, որոնք կանխարգելում են կանանց մոտ ուղեղի կաթվածը:
Դանակահարություն Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի զուգարանում:
Փետրվարի 19-ին Ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդագրություն է ստացվել, որ Մրգավետ գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում նորածին երեխային դիակ կա։ Ոստիկանության մեկնած օպերտիվ խումբը հայտնաբերել է նորածին տղայի կիսաայրված դի։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2016 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության վիճակահանության արարողությունը: Վիճակահանության արդյունքում ձևավորվել են 4 խմբեր՝ 4-ական անդամներով:
Գյումրու ավագանին անցած տարեվերջին հաստատեց 2016 թվականի համայնքային բյուջեն` ծախսերն ու եկամուտներն հավասարազոր են, այն կազմում է 3 մլրդ 106 մլն դրամ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2016թ. փետրվարի 22-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` 2016 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 105.5%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են. արդյունաբերությունը` աճի տեմպը կազմել է 115.7%, ծառայությունները` աճի տեմպը կազմել է 105.1%, շինարարությունը` 105.1% և գյուղատնտեսությունը` 101.5%: Առևտրի շրջանառության աճի տեմպերը կազմել են 97.3%:
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս իր մտահոգությունն է հայտնում հայկական հեռուստաալիքներով ծխախոտ ծխելու տեսարաններով ֆիլմերի ցուցադրության կապակցությամբ։ Հորդորում ենք հեռուստաալիքների ղեկավարներին` նախկինում նկարահանված այն կինոնակարների ցուցադրությունից առաջ, որոնցում կան նման տեսարաններ, ներդնել հակածխախոտային գովազդային տեսանյութ կամ զգուշացում։
Ակցիա՝ Բաղրամյանի 26-ի մոտ. «Ա1+»
Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը հրապարակել է երկրի նախկին նախագահ, խաղաղության նոբելյան դափնեկիր Լեխ Վալենսային առնչվող նյութերը, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»:
Զույգը կմասնակցի մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով իրականացված «100 կյանք» նախաձեռնության սահմանած «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակը, հիշեցնենք, կշնորհվի մարդկանց, ովքեր իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքերը փրկելու համար:
Խուզարկությամբ կնոջ ներքնաշորից կեղծ 20.000 դրամանոցներ հայտնաբերվեցին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մեղվաբուծության, թռչնաբուծության, անասնապահության և անասնաբուժության զարգացման հեռանկարներին, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Այնուհետև հիշյալ ավտոմեքենան հայտարարագրվել է նույն մաքսային կետում «վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Ըստ փաստաթղթերի, իբր, 2013թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18:33-ին, քաղաքացի Ա. Ա.-ն Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետով նույն ավտոմեքենայով մեկնել է ՀՀ-ից:
Թուրքիան դե-ֆակտո գտնվում է ռազմական դրության մեջ, թեև այն դեռ իրավաբանորեն ընդունված չէ: Զինվորական «ճուռակները», որոնք աջակցում են կառավարությանը, արդեն սկսել են տոնել «անկախության համար նոր պատերազմը» հանուն վրեժի «թուրքերին՝ որպես մուսուլմանների առաջնորդներ, ճնշելու համար»,- գրում է Hurriyet թերթի տեսաբան Նուրայ Մերտը:
Վերջին շրջանում մի շարք զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է շրջանառվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ:
Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Դարմշտադին» (3:1), Դորտմունդի «Բորուսիան»` «Բայերին» (1:0), իսկ «Շալկե-04»-ը ոչ-ոքի խաղաց «Շտուտգարդի» հետ (1:1):
Կողոպտիչը մի դեպքում կին էր, երկրորդում՝ երիտասարդ:
Սիրիական կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը միակ մայրուղու նկատմամբ, որը Հալեպը միավորում էր մնացած նահանգների հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:
Փետրվարի 21-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատ գյուղի ֆերմայի դիմաց կռիվ է:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն փետրվարի 29-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է վրացական IPN գործակալությունը:
Սպիտակ տուն է այցելել 106-ամյա մի կին՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու նրա կնոջը՝ Միշելին: Ուրախ ընդունելության տեսանյութը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Յուվենթուսը» ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ (0:0), «Ինտերը» հաղթեց «Սամպդորիային» (3:1), իսկ «Ռոման» ջախջախեց «Պալերմոյին» (5:0):
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Սիրիայում հաստատել կրակի դադարեցման ռեժիմ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 24-25-ը կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը:
Շվեդիայում, փետրվարի 20-ին, ՀՀ դեսպանության առջեւ տեղի ադրբեջանցիները կազմակերպել էին ցույց, նպատակ ունենալով ոչ աշխատանքային օրվա ընթացքում նկարվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առջեւ՝ հետո սեփական մամուլում մարդաշատ ցույցի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։
Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի իշխանությունների հետ «հաջորդ սերնդի» С-300 հրթիռային համալիրների վաճառքի վերաբերյալ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: