
Թուրքիան պատրաստ է ընդունել սիրիացի փախստականների նոր ալիքի

Թուրքիան պատրաստ է ընդունել սիրիացի փախստականների նոր ալիքի, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ու կանխարգելման վարչության (AFAD):
Ինչպես նշել են կազմակերպությունից, սպասվում է, որ երկիր կարող է ժամանել ևս 30 հազար սիրիացի փախստական:
Սիրիային հարակից Թուրքիայի սահմանամերձ շրջաններում կառուցվել է փախստականների համար նախատեսված 10 ճամբար, որոնք կարող են ընդունել մինչև 100 հազար մարդու, հայտնել են AFAD-ից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան ծախսել է սիրիացի փախստականների վրա ավելի քան 10 մլրդ դոլար:
Թուրքիայի տարածքում գտնվում է ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստական: