
Տեսախցիկներն արձանագրել են տերմինալից կատարված գողությունը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ են հայտնվել Տիտոգրադյան փողոցում գտնվող վճարման տերմինալից գողության կադրերը։
Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երկու երիտասարդ, դիմակավորված, կողաշրջել տերմինալը, կոտրել և հափշտակել գումարը:
Թե որքան գումար են հափշտակել տերմինալից՝ կպարզեն իրավապահները։
Ոստիկանությունը փնտրում է դիմակավորված չարագործներին։