
Անկարայի համար Սիրիայի զինադադարը պարտադիր չէ. Դավութօղլու

Սիրիայի զինադադարը պարտադիր չի լինի Թուրքիայի համար, եթե առաջանա երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր Քյոլնում:
«Այս զինադադարը գործում է Սիրիայի համար, կողմերի համար, որոնք գտնվում են դրա սահմաններից դուրս: Ցանկացած կողմից մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում տվյալ զինադադարը մեզ վրա պարտականություն չի սահմանում: Նման իրավիճակում Թուրքիան ոչ ոքից թույլտվություն չի խնդրի, այլ կանի այն, ինչ հարկավոր է: Այդ պատճառով այս պահից հարցը դուրս է գալիս սիրիական խնդրի շրջանակից ու դառնում է Թուրքիայի հարցը»,- հայտարարել է Դավութօղլուն:
Փետրվարի 27-ից, համաձայն երկուշաբթի հրապարակված ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ հայտարարության, Սիրիայում պետք է զինադադար հաստատվի կառավարական զորքերի ու ընդդիմության զինված խմբավորումների միջև, իսկ հարձակումները ԴԱԻՇ-ի, «Ջաբհաթ ան-Նուսրայի» ու մյուս խմբավորումների վրա, որոնք ահաբեկչական են համարվում, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, շարունակվելու են: