
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ակտիվացնում են պայքարն անօրինական միգրացիայի դեմ

Բրյուսելում այսօր կանցկացվի Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարների նիստ: Նրանք պետք է քննարկեն Ավստրիայի ու բալկանյան երկրների առաջարկությունների պլանը միգրացիան ճգնաժամի կարգավորման մասին, հայտնում է Euronews-ը:
Այդ պլանը նախատեսւմ է Եվրոպա ժամանող միգրանտների մատնահետքերի վերցնում ու երկրից արտաքսում նրանց, ովքեր չունեն անձնագրեր կամ փաստաթղթերը կեղծ են:
ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել ընդլայնել դաշինքի աջակցությունը փախստականների ու միգրացիոն ճգնաժամի լուծմանը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները կմասնակցեն անօրինական միգրացիային ու անօրինական շրջանառության դեմ միջազգային ջանքերի պայքարին: Էգեյան ծով է արդեն ժամանել ՆԱՏՕ-ի մշտական ծովային խումբը:
Դրա խնդիրն է հետ վերադարձնել ներգաղթյալներով լի նավերը: Խումբը կիրականացնի միայն հետախուզություն, վերահսկողություն ու ստացված տեղեկությունը կփոխանցի Հունաստանի ու Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությանը: