Արաբական Yuro sport Arabic կայքը հայտնում է, որ թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Սուլեյման Քրակոլուքը հանգել է եզրակացության, թե «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող, Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Լիոնել Մեսիի տաղանդը կապված է Ղուրանի հետ: Թուրք լրագրողը եկել է եզրակացության, որ Լիոնել Մեսիի անունը հիշատակվել է Ղուրանի 275-րդ այաում:
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Բունդեսլիգայի հաջորդ՝ Մյունխենի «Բավարիայի» հետ խաղի մասին:
Եվրամիությունը որոշել է Ուկրաինայից առանձին քննարկել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու հարցը: Այս մասին «Ռուսթավի-2»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը:
Նա ամուսնուն՝ Աշոտին, դուստր է պարգևել։ Երգչուհու առաջնեկը լույս աշխարհ է եկել ժամեր առաջ։
ԱՄՆ-ը հույս է դնում ու վստահում ահաբեկչական Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) ջոկատներին, որը «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանը, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը: Աքդողանը հայտարարել է, որ նման դիրքորոշումը սխալ է, ու Վաշինգտոնը պետք է այն փոխի:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 33-ամյա երիտասարդի սպանության մեխանիզմը, շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը։
Այն պահին, երբ պաշտոնական Անկարան հստակեցնում էր, որ ակնկալում է Բաքվի միացումը Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքին` սիրիական պատերազմի ուղղությամբ, Բաքվի ղեկավարը մեկնում է Թեհրան: Թեհրանն ու Բաքուն կնքում են 11 համաձայնագրեր։
Հունաստանը հետ՝ Թուրքիա է արտաքսում անձանց, որոնք անօրինական կերպով ներթափանցել են երկրի Ալժիրից, Մարոկկոյից ու Թունիսից, գրում է թուրքական Hurriyet-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում զինադադարի հետ կապված վիճակը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարության մամուլի հաղորդագրությանը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 1-ին, ժամը 13.50-ին, Երևան-Սևան ճանապարհի «Արծվի թև» կոչվող հատվածում հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Անդրեասյանին:
Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են իրականացվել հատկապես այն ընտանիքներում, որոնց կազմում «բացակա» և «հարգելի բացակա» անդամների վերաբերյալ կա պետական մարմիններից ստացված համապատասխան տեղեկատվություն և այդ ընտանիքների անդամների տեսակարար կշիռը տատանվում է 3.7%-ից 39.3% միջակայքում:
Եվրամիությունը ևս 1 տարով երկարաձգել է պատժամիջոցները Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա համախոհների դեմ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել են միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
Երգչուհի Ադելն իր երկրպագուհիներից մեկին ցնցել է՝ անսպասելիորեն հյուր գալով նրան: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ին, Brit Awards 2016 մրցանակի քառակի դափնեկիրը Ռեբեկա Գիբնիի՝ 12-ամյա ծանր հիվանդ աղջկա տուն Է այցելել Իռլանդիայի Բելֆասթ քաղաքում համերգ տալուց առաջ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել 155 բանտարկյալի համաներում շնորհելու մասին, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Մարտի 2-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 1-ի երեկոյան Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 5/10 հասցեում գտնվող ավտոկայանատեղիին հարակից պատնեշը փլուզվել է (մոտ 30 մ բարձրությամբ), տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Լիմուզինն ստեղծվել է անհատական պատվերով՝ միակ օրինակով: Ավտոմոբիլի գինը չի հայտնվում: Այս մասին տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ինքը տեղյակ չէ պաշտոնյաների աշխատավարձերի նոր կրճատումների մասին, որոնք աշխատում են Կրեմլում ու Սպիտակ տանը:
Մարտի 2-ին, ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 1/4 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի իրավապահ մարմինները դարձյալ հատուկ գործողություն են իրականացրել Բաքվի մերձակայքում գտնվող Նարդարան բնակավայրում, հայտնում է APA գործակալությունը: Հաղորդվում է 32 ձերբակալվածի մասին:
Փետրվարի 11-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Մասիսի բաժին էր զանգահարել 1970 թ. ծնված Նունե Գ.-ն և հայտնել է, որ իր տնից գողություն է կատարվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ կառավարության առաջարկությունը՝ Հայաստանի հետ անցկացնել բանակցություններ երկիրը միջպետական ֆինանսաարդյունաբերական «Պաշտպանական համակարգեր» խմբի մեջ ընդգրկելու վերաբերյալ, որը ստեղծվել է Բելառուսի հետ միասին:
Զգալի է «Ազգ»-ի ավանդը նաեւ հայաստանյան ու հայանպաստ լրատվությունը օտարալեզու ընթերցողին հասու դարձնելու գործում՝ իր համացանցային տարբերակի շնորհիվ:
Սարգիս Թեքեն շրջանում հեղինակություն է վայելում նախ քաջության, ապա՝ հայության հետք չպահպանած այդ շրջանում իր արմատներից չհրաժարվելու, հայկական ինքնությունը համառորեն պահելու համար: Նա թևի վրա դաջել է անունը՝ Սարգիս, եւ ընդունում ու ճանապարհում է շրջան այցելող բոլոր հայերին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պուշկինի փող. 37-54, Մաշտոցի պող. 25-27Ա, Փարպեցի փող. 1-14 համարների ջրամատակարարումը:
Ամերիկացի ազդեցիկ կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագծի (HR 4264) հեղինակ Քրիստոֆեր Սմիթը կոչ է արել ԵԱՀԿ-ի ղեկավարությանը, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանը քննարկել քաղբանտարկյալների ու Ադրբեջանում մամուլի ազատության ճնշումների հարցերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամանով` աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այս տարի կաշխատի 3 գերակա խնդիրների լուծման ուղղությամբ, որոնց շրջանակներում կիրականացնի 5 միջոցառում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ գերակա ծրագրերից առաջինը երիտասարդության առցանց դրամաշնորհային ծրագիրն է, որը նպաստում է երիտասարդության գիտական ներուժը արտերկրում ներկայացնելուն:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1964 թ. ծնված Հովիկ Ս.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարին Բաղանիս գյուղի «Թագավորանիստ» կոչվող տարածքի չգործող ոռոգման համակարգից ապամոնտաժել և գողացել է 5 մ երկարությամբ 220 մմ տրամագծով ցինկե 8 խողովակ: