Բաժիններ՝

Ուզում են վերականգնել հայկական կոխը

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այս տարի կաշխատի 3 գերակա խնդիրների լուծման ուղղությամբ, որոնց շրջանակներում կիրականացնի 5 միջոցառում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ գերակա ծրագրերից առաջինը երիտասարդության առցանց դրամաշնորհային ծրագիրն է, որը նպաստում է երիտասարդության գիտական ներուժը արտերկրում ներկայացնելուն:

Երկրոդ գերակա խնդիրը մանկապատանեկան սպորտի զարգացուն է: Այս առումով նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել նախադպրոցական և դպրոցական հաստատություններին: Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն զբաղվելու է դպրոցներում ֆիզկուլտուրայի դասաժամերի դերի բարձրացմամբ: Ուսումնասիրվելու են դպրոցների մարզադահլիճների վիճակը, դրանցում համապատասխան գույքի առկայությունը: Փուլ առ փուլ փորձելու ենք համալրել ու բարելավել մարզադահլիների վիճակը:

Երրորդ գերակա խնդիրը հայկական կոխի՝ ըմբշամարտի վերակենդանացումն է: «Սա մարզամշակութային մարզաձև է: Ի վերջո, մեր Արշակունիներից Վարազդատ արքան 281 թ. հենց այս մարզաձևից օլիմպիական չեմպիոն հռչակվեց: Այս մարզաձևի վերակենդնացմանն ուղղված աշխատնքներն սկսվել էին դեռ նախորդ տարի, այս տարի ևս աշխատելու ենք այդ ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Միջոցառումները, որոնք ուղղվելու են գերական խնդիրների լուծմանը, 5-ն են. դրանցից առաջինը լավագույն մարզական ընտանիքի ընտրությունն է, որն իրականացվում է արդեն 13-րդ անգամ:

Նախատեսված միջոցառումներից է նաեւ գույքային ծրագիրը, որը ենթադրում է մարզական ֆեդերացիաներին անհրաժեշտ պակասող գույքի տրամադրում:

Նախատեսված են նաեւ օրենսդրական, իրավական ակտերի փոփոխություններ: Մասնավորապես, մարզիչների աշխատավարձերը եւ դրույքաչափերը վերանայելու խնդիր կա:

Սպորտի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ նախատեսում է հանրապետության բոլոր մարզերում բացել հրաձգարաններ: «Մենք դեռևս կիսապատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, և մեր երիտասարդները պետք էկրակել իմանան: Սա կարեւոր խնդիր է, որին մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու»,-ընդգծեց նախարարը:

Նախարարը կարևորեց նաեւ հաշմանդամույթյուն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայի մեջ ներգրավելուն ուղղված միջոցառումների անցկացումը:

Գաբրիել Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ, օրինակ, 2014 թ. նախարարությունն իրականացրել է 2 գերակա խնդիր եւ 3 միջոցառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս