
Կրեմլում աշխատավարձերն ավելի քան 10 տոկոսով կրճատվել են. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ինքը տեղյակ չէ պաշտոնյաների աշխատավարձերի նոր կրճատումների մասին, որոնք աշխատում են Կրեմլում ու Սպիտակ տանը: Նրա խոսքով՝ ինքը տեղյակ է միայն այն մասին, որ այս տարեսկզբից նրանց աշխատավարձերը կրճատվել են 10%-ով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ինձ հայտնի չէ աշխատավարձերի նոր կրճատման դեպքերի մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով աշխատակիցների աշխատավարձերի կրճատման մասին հարցին:
Նա ընդգծել է, որ այս տարի պաշտոնյաների աշխատավարձերը «զգալի կրճատվել են»: «Ավելի քան 10%-ով աշխատավարձերը դե-ֆակտո կրճատվել են: Ինչ վերաբերում է նախագահի ադմինիստրացիային, ես անգամ իմ օրինակով կարող եմ ասել, որ աշխատավարձն ավելի քան 10%-ով կրճատվել է»,- ասել է Պեսկովը: