Բաժիններ՝

Լավրովն ու Քերին հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի զինադադարին առնչվող հարցեր

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում զինադադարի հետ կապված վիճակը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարության մամուլի հաղորդագրությանը:

Նշվում է, որ ուշադրության կենտրոնում են եղել ռուս-ամերիկյան նախաձեռնությունները ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը Սիրիայի զինադադարի պահպանման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031