
«Լիոնել Մեսիի տաղանդը կապված է Ղուրանի հետ». Թուրք լրագրող

Արաբական Yuro sport Arabic կայքը հայտնում է, որ թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Սուլեյման Քրակոլուքը հանգել է եզրակացության, թե «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող, Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Լիոնել Մեսիի տաղանդը կապված է Ղուրանի հետ: Թուրք լրագրողը եկել է եզրակացության, որ Լիոնել Մեսիի անունը հիշատակվել է Ղուրանի 275-րդ այաում:
Ղուրանի նշված այաի սուրաներից մեկում այսպիսի տող կա. «Նրան ոչ ոք չի կարողանում դիպչել՝ բացի մաքրամաքուրներից»: Սրանից թուրք լրագրողը եզրակացնում է, որ Ղուրանում հիշատակվել է հենց Մեսիի մասին, քանի որ մրցակցի պաշտպանները չեն կարողանում դիպչել նրան:
Նշվում է նաև, որ լրագրողին այս ամենը բացատրել է Ստամբուլի Պակչիլար թաղամասի կրոնական պատասխանատուն՝ մուֆթին: