
Bentley-ն ցուցադրել է ապագայի լիմուզինը

Մեծ Բրիտանիայի Bentley ընկերությունը Ժնեւի ավտոսալոնում ներկայացրել է Mulliner-ի Mulsanne Grand Limousine լիմուզինը: Ավտոմոբիլը մեկ մետրով ավելի երկար եւ 79 միլիմետրով ավելի բարձր է «սովորական» Mulsanne-ից, իսկ դրա բացառիկ ինտերիերը՝ սալոնի հետին մասի նստոցների առանձնակի դիրքով, մասնավոր ինքնաթիռի սալոն է հիշեցնում:
Լիմուզինն ստեղծվել է անհատական պատվերով՝ միակ օրինակով: Ավտոմոբիլի գինը չի հայտնվում: Այս մասին տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն:
Այս մոդելը մտահղացվել, նախագծվել եւ ձեռքով հավաքվել Է Mulliner-ի սրահում՝ Bentley-ի ստորաբաժանումում, որն անհատական պատվերով ավտոմոբիլների արտադրության ավելի քան մեկդարյա պատմություն ունի:
«Mulsanne Grand Limousine-ը ցուցադրում է մեր Mulliner սրահի ճարտար աշխատանքը, որը մասնագիտացած է անհատական պատվերների կատարման բնագավառում, եւ կարող է այն բանի օրինակ ծառայել, թե ինչպես են մեր փորձագետները հաճախորդի երազանքներն իրականություն դարձնում»,- նշել է Bentley Motors-ի վարչության նախագահ եւ ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը: