Ադելն իր 12-ամյա երկրպագուհուն զարմացրել է անակնկալ այցելությամբ
Երգչուհի Ադելն իր երկրպագուհիներից մեկին ցնցել է՝ անսպասելիորեն հյուր գալով նրան: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ին, Brit Awards 2016 մրցանակի քառակի դափնեկիրը Ռեբեկա Գիբնիի՝ 12-ամյա ծանր հիվանդ աղջկա տուն Է այցելել Իռլանդիայի Բելֆասթ քաղաքում համերգ տալուց առաջ:
Ադելի եւ Ռեբեկայի հանդիպումը կազմակերպելու հրապարակային նախաձեռնությամբ անցյալ տարի հանդես էր եկել աղջկա մայրը. նա ցանցում հատուկ էջ էր բացել, որում զետեղել էր աղջկա լուսանկարը եւ նրա երազանքի իրագործմանը նպաստելու խնդրանքը: Բացի այդ, կինը համապատասխան նամակ էր գրել երգչուհու մենեջերին, բայց սպասումների չորս ամսվա ընթացքում գրեթե կորցրել էր այն բանի հույսը, որ Ռեբեկայի ցանկությունը կկատարվի: Այնուամենայնիվ, նա գրել է եւս մեկ նամակ, եւ հաջորդ օրը նրան զանգահարել են ու ասել, որ Ադելը տեսել է աղջկա լուսանկարները եւ ցանկանում է նրա հետ հ անդիպել:
«Ադելը նստել էր իմ դստեր կողքին եւ խոսում Էր ինձ հետ եւ իմ մյուս երեխայի հետ,- The Daily Mirror-ը մեջբերում է Ռեբեկայի մոր խոսքը:-Նա շատ սիրալիր էր: Պարզապես անհավանական է, որ իմ աղջկա երազանքն իրականացավ»:
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Ռեբեկան ինքը չի կարող համերգների գնալ առողջության հետ կապված խնդիրների պատճառով, բայց Ադելը նրա մայրիկին ու ընտանիքի մյուս անդամներին Բելֆասթում իր շոուն այցելելու տոմսեր է նվիրել: