
Պուտինը կողմ է առաջարկին՝ ընդգրկել Հայաստանը «Պաշտպանական համակարգեր» խմբում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ կառավարության առաջարկությունը՝ Հայաստանի հետ անցկացնել բանակցություններ երկիրը միջպետական ֆինանսաարդյունաբերական «Պաշտպանական համակարգեր» խմբի մեջ ընդգրկելու վերաբերյալ, որը ստեղծվել է Բելառուսի հետ միասին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալին:
«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության և Բելառուսի կառավարության միջև համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու շուրջ համաձայնագրի կնքման բանակցություններ անցկացնելու վերաբերյալ»,-ասված Է փաստաթղթի տեքստում:
«Պաշտպանական համակարգեր» խումբը ստեղծվել է դեռևս 1996 թվականին: Զուգահեռ գործում է նաև նույնանուն ռուս-բելառուսական միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբ, որը ստեղծվել է բաժնետիրական հիմունքներով: