«Մենք հիմա Թալիշում ենք, գյուղը մեր ձեռքում է». Պն խորհրդական Դավիթ Ջամալյան:
Ինչպես հաղորդում է azadliq.info լրատվական կայքը, Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կուղևորվի Բաքու՝ մասնակցելու Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից 5-ը ներառյալ ձայնային և SMS կապի ծառայությունների համար բոլոր հետվճարային, ֆիքսված անլար՝ ֆիքսված հեռախոսակապի համար հաշիվները կզրոյացվեն:
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով:
«Շարքային Գեւորգ Մանուկյանն այն զինվորն է, ով ապրիլի 2-ին խոցել է հայկական բանակի դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռը»։
Առաջատար իրավաբանները եւ բանկիրները դիմել են լատինամերիկյան պետության իշխանություններին՝ հայտարարելով, թե ներկայիս սկանդալը փորձ է «փչացնելու Պանամայի՝ որպես օֆշորային բանկային եւ ֆինանսական ծառայությունների կենտրոնի վարկը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
LifeNews-ի ռուս լրագրողները, որոնք նկարահանումներ էին կատարել Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններում, պատմել են, որ ոստիկանությունն ու տեղի ադմինիստրացիան մշտապես ճնշումներ է գործադրել իրենց վրա՝ փորձելով արտաքսել երկրից:
Բուենոս Այրեսի հայ համայնքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացնում են Արգենտինայի հայ համայնքից:
«Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին: Հատուկ ուզում եմ նշել, որ սրանք «էլիտար» դեմքերն են, սրանք են Թալիշի վայրագությունների հեղինակները»:
«Այս ամենը զարմանալի չէ, քանի որ թե՛ Մերձավոր Արեւելքում ԻՊ ահաբեկիչների, թե՛ ադրբեջանական ԶՈՒ հանցագործությունները, մասնավորապես Թալիշում անօգնական ծերերի սպանդը նույն ձեռագիրն է, որը կարող է ուղղորդվել Թուրքիայի կողմից: Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ջղաձիգ արձագանք իրենց ձախողված բլիցկրիգին»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Sputnik Արմենիայի թղթակիցներն ու լուսանկարիչը Ստեփանակերտում են։ Նոր ֆոտոշարքն ապացուցում է, որ ղարաբաղցին ապրում է, ու նրան ոչինչ չի կարող վախեցնել։
«Ամենասարսափելին այն կլինի, եթե պատերազմը ծավալվի: Սա սարսափելի ողբերգություն է, սարսափելի դժբախտություն է ողջ տարածաշրջանի համար, սարսափելի է: Պատերազմը միշտ դժբախտություն է: Պատերազմ ցանկանում են միայն նրանք, ովքեր պատերազմ չեն տեսել»,- ասում է հաղորդավարը՝ հույս հայտնելով, որ ռազմական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կլուծվի:
Շփման գծում երկկողմ կրակի դադարեցումը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը վերջնականապես հետ կքաշվի ու կսկսի մտածել հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին:
«ՄԽՎ-ն հետեւողականորեն պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման եւ անընդմեջ բանակցային գործընթացի աջակցման սկզբունքը, պաշտպանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ:
«Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1994թ. հրադադարի եռակողմ համաձայնագրի մաս, կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: ԼՂ ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք և Հայաստանը՝ որպես նրա ֆիզիկական անվտան գության երաշխավոր, կսատարի Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի նախագահը հրահանգել է ԱԳՆ-ին նախապատրաստել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծ», – շեշտել է ՀՀ ներկայացուցիչը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 8-ին կմեկնի Մոսկվա, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Երևանում և մարզերում այսօր տեղի կունենան Արցախում զոհված զինծառայողների հուղարկավորության արարողություններ:
Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը եւ հորդորել է բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարը եւ թույլ չտալ լարվածության սաստկացում: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորումն է քննարկվելու Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանը, որն ապրիլի 7-ին կկայանա Բաքվում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով ՌԴ մեդիաֆորումի մասնակիցների առջեւ, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգում:
Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Lexus մակնիշի 77 CC 071 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով հայտնվել ձորում:
Առաջնագիծ` զինադադարից առաջ
«Հրամատարի հրահանգին, որ թողնի՝ հեռանա, Քյարամը չի ենթարկվել, ասել է՝ չեմ կարող ձեզ թողնել եւ մինչեւ վերջին վայրկյանը հրամանատարի հետ կռիվ է տվել թշնամու դեմ: Դիրքում նրանից բացի մի զինվոր էլ է եղել, երեքով էլ մահացել են»,- պատմում են ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած թեժ մարտերում զոհված Քյարամ Սլոյանի մասին:
Երեկոյան տեղեկացանք, որ Մեդվեդեւի անվտանգության աշխատակիցներն արդեն Հայաստանում են:
Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտել սկսված բռնությունների կապակցությամբ: Ի վերջո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների գործն է խաղաղության ու հրադադարի հասնելու նպատակով քաղաքական կամքի դրսեւորումը: Մենք մեր կողմից, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու ենք երկու կողմերին բանակցային գործընթաց վերադարձնելու մեր ջանքերը:
Հարցազրույց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ
«Նման գործելաոճը բնորոշ է ծայրահեղական իսլամիստներին, նրանց անմարդկային բնավորությանը, նրանք գիշատիչ կենդանիներ են: Ադրբեջանցիներն էլ նույն բարբարոս թուրքերն են և ոչնչով չեն տարբերվում նրանցից: Այդպիսիք աշխարհի «երեսին» չպետք է մնան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թամոյանը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի տրամադրության տակ այդ զինատեսակն առկա չէ։
Մենք ունենք հիմքեր այդպիսի կարծիք հայտնելու, որովհետեւ բախումների ժամանակ մեր զինվորները առերեսվել են այնպիսի մարդկանց հետ, որոնք խոսում էին արաբերեն, թուրքերեն եւ որոնց զգեստը տարբերվում էր: Հիմք ունենք պնդելու, որ այդ ահաբեկիչներն այստեղ են: