Պետդումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը պարզաբանել է, որ Ռուսաստանում մինչև 2026 թվականի աշնանը «Տելեգրամ»-ի հնարավոր արգելափակման մասին իր հայտարարությունը կրում է հիպոթետիկ բնույթ և հիմնված չէ ներքին տեղեկատվության վրա։
Իրանի պատասխանը ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը չի լինի խորհրդանշական, այլ լայնածավալ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է անվտանգության թուրք փորձագետ Մուստաֆա Բյոգյուրջուն։
Հունվարի 27-ին՝ հայտնի լրագրողի մահվան առաջին տարելիցի օրը, Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում է Արմեն Դուլյան-2026 մրցականաբաշխության մեկնարկի մասին։
Ռուսաստանը վաղուց «ընկերական զգացմունքների դեֆիցիտ» ունի որոշ երկրների հետ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Արմեն Հովասափյանը գրում է. «Ըստ էության հունվարի 27-ը արհեստականորեն հորինած հիշատակի օր է, որը ոչ մի խորհրդանշական բան իր մեջ չի պարունակում, ավելին, այն ամբողջովին ոչնչացնում է հաջորդ օրը նշվող Բանակի օրվա արժեքը՝ հերթական անգամ հայ մարդու մոտ ստեղծելով արժեքաբանական հերթական բարդույթը»:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ ԱՄՆ-ն մայիսի 15-ը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունների համար, հակառակ դեպքում սպառնալով դուրս գալ գործընթացից։
Իմ որդին չի ընկել, որ դուք, մենք ապրենք։ Իմ որդին բարձրացել է երկինք, որ ավելի լավ տեսնի` ինչ եք անում իր հայրենիքում։
Հունվարի 27-ին մահացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բորիս Իգնատևը։ Նա 85 տարեկան էր։
Ֆրանսիայի աջակողմյան «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն քննադատել է երկրի խորհրդարանին՝ 15 տարեկանից փոքր դեռահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումն արգելող օրենքի ընդունման համար։
Կարեն Վրթանեսյանը գրում է. «Մի տեսակ լրիվ մոռացվել է այն փաստը, որ անցյալ տարվա նոյեմբերի 2-ից ակնհայտ կեղծ մատնությամբ և դրա վրա կառուցված շինծու մեղադրանքով բանտարկված են կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Եզրաս սրբազանի եղբայրը և եղբորորդին՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները»:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հաստատել է 15 տարեկանից փոքր դեռահասների համար սոցիալական ցանցերն արգելող օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Figaro» թերթը։
«Մի քանի օրից՝ փետրվարի սկզբին, մենք Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները: Հուսով եմ, այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ:
Թուրքիայի նախագահականի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է որոշ ԶԼՄ-ներում տարածվող այն տեղեկությունները, թե Թուրքիայի նախագահը որոշում է կայացրել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։
ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ երեկ հաստատված բանաձևում կա երեք կետ, որոնց մասին իշխանությունը չի բարձրաձայնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Մենք ամեն օր ու ժամ պիտի հիշատակենք Հայրենիքին ամենաթանկը նվիրած մեր տղաներին. Տեր Հովհաննես
Նորմալ եմ գնահատում, որ էդ 10 հոգին Արցախից տեղափոխվել են Հայաստան. Արցախի ՆԳ նախկին նախարար
Այսօր շատ կարևոր օր է. Արթուր Վանեցյանն ու նրա խնամին Եռաբլուրում են
Հակոբ Բադալյանը գրում է. «Եվրամիությունն ու Հնդկաստանը կնքել են առևտրային խոշոր համաձայնագիր, որով նախատեսվում է Եվրամիության ապրանքների այսպես ասած հարմարավետ մուտք հնդկական շուկա: Համաձայնագիրը Բրյուսելն ու Նյու Դելին ընդունել են ոգևորությամբ»:
Ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ից մինչև 12.00-ն «Շերեմետևո» օդանավակայանը փակ է ինքնաթիռների ժամանման համար։ Այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Դիտում էի Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և մյուսների դատավարությունը և դժվարությամբ էի կողմնորոշվում՝ թե ով է մեղադրյալը՝ անհիմն ամբաստանված Սրբազա՞նը, թե՞ «տուժած» կարգալույծները։ Թե ով է դատախազը՝ հոգևոր-հանրային շահերը հետևողականորեն պաշտպանող մասնավոր փաստաբանների պրոֆեսիոնալ խո՞ւմբը, թե՞ մեկ մասնավոր կետից բխող շահերը կուրորեն սպասարկող հանրային մեղադրողը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ խփելով 9 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։
Իրանի ԱԳՆ-ից էլ հայտարարել են՝ Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ջախջախիչ պատասխանի կարժանանա։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը ԱՄՆ նախագահ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների համատեղ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից հունվարի 20-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 28-ամյա մի երիտասարդ:
Ռուսական t.A.T.u. խմբի համերգը Թբիլիսիում չեղարկվել է։ Այս տեղեկությունը հաստատել է Biletebi.ge տոմսերի վաճառքի ծառայությունը, որի կայքում մինչ այդ նշված էր, որ համերգը նախատեսված է հունվարի 30-ին Թբիլիսիի Սպորտի պալատում։
Բամբասանքը սուբյեկտիվ կարծիք կամ տեղեկություն է մի երրորդ անձի կամ անձերի մասին` արտահայտված նրանց բացակայության պայմաններում, որովհետև նրանց ներկայության դեպքում հնչած խոսքերը գուցե ընդհանրապես չասվեին: Մարդիկ քաջություն են ունենում նաև հրապարակավ սեփական զգացականի կամ սեփական կանխակալ մոտեցման ու դիրքորոշման դրսևորումով այդպիսի կարծիք հնչեցնել, եթե միայն հստակ գիտեն, որ տվյալ անձի հետ իրենք դեմառդեմ առնչություն չեն ունենալու:
Թուրքիայում կյանքի թանկացումն ու հասարակության բևեռացումը լուրջ փորձության են ենթարկում քաղաքացիների հոգեբանական դիմադրողականությունը։ Հոգեկան առողջության խնդիրները գնալով խորանում են՝ տնտեսական ճգնաժամի, գործազրկության և ապագայի հանդեպ անորոշության ֆոնին։
Global Mind Project նախագծի գիտնականները հարցում են անցկացրել 163 երկրների՝ գրեթե 2 միլիոն բնակչի շրջանում։ Նրանց հարցրել են, թե ո՞ր տարիքում են ստացել իրենց առաջին սմարթֆոնը և ինչպե՞ս են գնահատում իրենց հոգեկան վիճակն այսօր։ Ըստ medspecial.ru-ի՝ բարեկեցությունը չափելու համար օգտագործվել է հատուկ թեստ՝ Հոգեկան առողջության ինդեքսը (MHQ): Այն գնահատում է էմոցիոնալ կայունությունը, մտածողության հստակությունը, շփվելու ունակությունը և ընդհանուր ինքնազգացողությունը։
Մինչ իշխանությունները զբաղված են պետության հաշվին իրենց բարձր աշխատավարձեր ու միլիոններով պարգևավճարներ բաժանելն արդարացնելով, բազմաթիվ ոլորտներում մարդիկ չնչին աշխատավարձ են ստանում։ Վերջին տվյալներով, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 308.800 դրամ է։ Առաջին հայացքից գուցե թվում է, թե փոքր չէ։ Բայց բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ անվանական աշխատավարձերը շատ հեռու են միջինից։ Դեռ չենք ասում, որ փաստացի կամ հարկումից հետո այդ աշխատավարձերն անհամեմատ ավելի ցածր են։