Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների համար սոցցանցերի արգելքին
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հաստատել է 15 տարեկանից փոքր դեռահասների համար սոցիալական ցանցերն արգելող օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Figaro» թերթը։
«Բուրբոնո պալատում (խորհրդարանի նստավայրը – խմբ.) օրինագծին աջակցությունը գրեթե միաձայն էր: Պատգամավորները առաջին ընթերցմամբ հաստատել են օրինագիծը, որի նպատակն է արգելել սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր դեռահասների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Օրինագծի հեղինակը նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության խորհրդարանի անդամ Լորա Միլլերն է, որը ներկայացնում է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Մարն դեպարտամենտը: Նա նշել է, որ օրինագիծը նպատակ ունի «պաշտպանել ֆրանսիացի երիտասարդների հոգեկան առողջությունը» սոցիալական ցանցերի աճող ազդեցության ֆոնին:
