Հերքվել են այն տեղեկությունները, թե Էրդողանը որոշում է կայացրել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին
Թուրքիայի նախագահականի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է որոշ ԶԼՄ-ներում տարածվող այն տեղեկությունները, թե Թուրքիայի նախագահը որոշում է կայացրել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից:
«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում՝ Հայաստանի տարածքում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև թոշակառուներին և հատուկ խնամքի կարիք ունեցող ընտանիքներին ներառող՝ հայաստանյան հասարակության խոցելի շերտերին 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, լիովին անհիմն են։
Կարևոր է, որ հասարակությունը չվստահի մեր երկրի և թուրք-ադրբեջանական հարաբերությունների դեմ ուղղված ապատեղեկատվությանը և առաջնորդվի բացառապես պաշտոնական մարմինների կողմից արված հայտարարություններով»։

