«Հնդկաստանն, ըստ էության, կդառնա Եվրոպայի ու Ռուսաստանի միջև դե ֆակտո խոշոր «առևտրատնտեսական հաբ»». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Եվրամիությունն ու Հնդկաստանը կնքել են առևտրային խոշոր համաձայնագիր, որով նախատեսվում է Եվրամիության ապրանքների այսպես ասած հարմարավետ մուտք հնդկական շուկա: Համաձայնագիրը Բրյուսելն ու Նյու Դելին ընդունել են ոգևորությամբ:
Հնդկաստանն այդպիսով ըստ էության կդառնա թերևս Եվրոպայի ու Ռուսաստանի միջև դե ֆակտո խոշոր «առևտրատնտեսական հաբ»: Կրկնեմ՝ դե ֆակտո: Հնդկաստանը տնտեսա-քաղաքական սերտ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց նապորդ տարեվերջին ՌԴ նախագահ Պուտինի Նյու Դելի կատարած այցի ընթացքում: Հատկանշական է, ի դեպ, որ ԵՄ-Հնդկաստան համաձայնագիրը ստորագրվում է այն խոսակցությունների ֆոնին, որ Եվրոպայում հնչում են ավելի հաճախ ու բարձր՝ Ռուսաստանի հետ վաղ, թե ուշ երկխոսելու անհրաժեշտության մասին»:
