Բաժիններ՝

Ֆրանսիացի քաղաքական գործիչը քննադատել է երեխաների համար սոցցանցերն արգելող օրենքը

Ֆրանսիայի աջակողմյան «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն քննադատել է երկրի խորհրդարանին՝ 15 տարեկանից փոքր դեռահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումն արգելող օրենքի ընդունման համար։

Ավելի վաղ Ֆրանսիայի խորհրդարանի Ազգային ժողովը (ստորին պալատ) ընդունել է 15 տարեկանից փոքր դեռահասների համար սոցիալական ցանցերի օգտագործումն արգելող օրինագիծ:

«Ահա և վերջ։ Պատգամավորները հենց նոր քվեարկեցին դեռահասների համար սոցիալական ցանցերն արգելող օրենքի օգտին՝ թվային տարածությունում ինքնության և գրաքննության տրոյական ձիուն։ Ի՜նչ ամոթ է»,- գրել է քաղաքական գործիչը Х սոցիալական ցանցի իր էջում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս