Կալիֆոռնիայում հայտարարել են ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակի անվանակարգորդներին
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) հայտարարվել են ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի հանգուցային անվանակարգի մրցանակի անվանակարգորդների անունները: Ցուցակը հրապարակված է գիլդիայի կայքում:
«Լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» կատեգորիայում պարգեւին հավակնում է հինգ ռեժիսոր: Նրանց թվում է Ալֆոնսո Քուարոնը, որը հունվարի 6-ին «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը (հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լոս Անոջելեսի «Բեւեռլի Հիլթոն» հյուրանոցում) «Ռոմա» (2018 թ.) կինոնկարում կատարած աշխատանքի համար, որը պատմում է 1970-ական թվականներին մեքսիկական ընտանիքի դրամատիկ ճակատագրի մասին:
Ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակի հավակնորդներից է նաեւ Բրեդլի Քուփերը, որը նկարահանել է «Աստղը ծնվեց» (2018 թ.) կինոնկարը: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են նա ինքը եւ երգչուհի Լեդի Գագան: Անվանակարգորդների թվում է նաեւ Փիթեր Ֆարելին («Կանաչ գիրք», 2018 թ.), Սփայք Լին («Սեւ կլանայինը», 2018 թ.) եւ Ադամ Մաքքեյը («Իշխանություն», 2018 թ.):
Ցուցակում տեղ գտած բոլոր հինգ ռեժիսորները «Ոսկե գլոբուս»-ի էին հավակնում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:
Քուփերը նաեւ կարող է առանձին պարգեւի արժանանալ լավագույն ռեժիսորական դեբյուտի համար: Բացի նրանից, այս անվանակարգում ներկայացված են Բութս Ռայլին («Ներեցեք անհանգստացնելու համար», 2018 թ.), Մեթ Հեյնեմանը («Մասնավոր պատերազմ», 2018 թ.), Բո Բյոռնեմը («Ութերորդ դասարան», 2018 թ.) եւ Կառլոս Լոպես Էստրադան («Կույր բծեր», 2018 թ.):
ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակի հանձնման 71-րդ արարողությունը փետրվարի 2-ին կայանալու է Լոս Անջելեսում: Հաղթողներն ավանդաբար անձանիկ են ստանում ռեժիսորական բազկաթոռի ձեւով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: