
Իգուաինը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն

«Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանի» կազմում, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»:
Ինչպես հաղորդում է Marca-ն, 31-ամյա արգենտինացին համաձայնել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, և տրանսֆերը կարող է ձևակերպվել մոտակա ժամերին:
«Չելսին», ի տարբերություն «Միլանի», պատրաստ է գնել Իգուաինին «Յուվենթուսից» պահանջվող 40 մլն եվրոյով և վճարել հարձակվողին նրա ներկայիս տարեկան 8 մլն եվրո աշխատավարձը:
Իգուաինի տեղափոխության դեպքում «Չելսին» հրաժեշտ կտա հարձակվող Ալվարո Մորատային, ով կարող է տեղափոխվել «Սևիլիա»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը