
Sony Pictures-ը կնկարահանի «Վենոմ» ֆիլմի շարունակությունը

Sony Pictures Entertainment ընկերությունը նկարահանելու է Marvel-ի կոմիքսների հիման վրա ստեղծված «Վենոմ» ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Hollywood Reporter-ը:
Հրատարակության տվյալներով՝ սիքվելի սցենարիստը դարձել է Քելի Մարսելը, որը ֆիլմի առաջին մասի սցենարիստներից մեկն է: Նա արդեն ձեռնամուխ է եղել ֆիլմի աշխատանքին: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ մարտաֆիլմի գլխավոր դերակատարները՝ Թոմ Հարդին եւ Միշել Ուիլյամսը, նույնպես նկարահանվելու են շարունակության մեջ: Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Ֆլեյշերը հրատարակությանը հայտարարել էր, որ հույս ունի մասնակցել «Վենոմի» հնարավոր սիքվելի նկարահանումներին:
Sony Pictures ընկերությունը հրաժարվել Է մեկնաբանել հրապարակված տեղեկատվությունը: «Վենոմ» ֆիլմը վարձույթ է մտել 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, աշխարհում դրա դրամամուտքերը կազմել են ավելի քան 855 մլն դոլար: Ֆիլմը պատմում է թղթակից Էդի Բրոուքի մասին, որի մեջ բնակություն է հաստատում այլմոլորակային էակը՝ նրան օժտելով գերմարդկային ուժով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: