
Համաշխարհային բանկն իջեցրել է 2019 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը (ՀԲ) 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 3 տոկոսից մինչեւ 2,9 տոկոս է իջեցրել ուժեղացող ռիսկերի եւ անբարենպստ գործոնների ֆոնին: Այդ մասին ասված է ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» (Global Economic Prospects, GEP) հունվարյան ամփոփագրում:
2018 թվականի համար համաշխարհային աճի գնահատումը նվազեցվել է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 3 տոկոս: 2020-2021 թվականներին սպասվում է աճի արգելակում մինչեւ 2,8 տոկոս: Աճի դանդաղումը կարող է դառնալ առեւտրի եւ ներդրումների ծավալների կրճատման հետեւանքը:
Բացի այդ, Համաշխարհային բանկը կտրուկ նվազեցրել է 2018-2020 թվականներին համաշխարհային առեւտրի ծավալների ավելացման կանխատեսումները: Այդ թվում՝ ընթացիկ տարում սպասվում է աճի դանդաղում մինչեւ 3,6 տոկոս (ավելի վաղ՝ 4,1 տոկոս)՝ 2018 թվականի 3,8 տոկոսից (ավելի վաղ՝ 4,3 տոկոս), իսկ հաջորդ տարի՝ մինչեւ 3,5 տոկոս (ավելի վաղ՝ 4 տոկոս):
ՀԲ-ի գնահատումներով՝ նավթը 2019 թվականին գործնականում չի փոխի միջին տարեկան գները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: