
«Շատ լավ կլինի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի «Լիվերպուլին» «Օլդ Թրաֆֆորդում»». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է ԱՊԼ-ի չեմպիոնության համար պայքարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Օլդ Թրաֆֆորդում» կայանալիք իր թիմի և «Լիվերպուլի» խաղերի դերի մասին կարծիքով:
«Եթե «Օլդ Թրաֆֆորդում» կայանալիք խաղից առաջ «Լիվերպուլն» առաջ լինի մեզանից 2-3 միավորով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» մեզանից հետ մնա 10 կամ 12 միավորով, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ մտքեր կունենամ ես խաղից 1 օր առաջ:
Բայց մենք նույնպես պետք է խաղանք «Օլդ Թրաֆֆորդում»: Կփորձենք հաղթել: Շատ լավ կլինի, եթե «Կարմիր սատանաները» հաղթեն «Լիվերպուլին»: Բայց եթե հետո մենք էլ պարտվենք, իրավիճակը նույնը կմնա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 24-ին իր դաշտում կընդունի «Լիվերպուլին»: Իսկ մանչեսթերյան դերբին տեղի կունենա «Օլդ Թրաֆֆորդում» մարտի 16-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը