Բաժիններ՝

«Ես արդեն մերժել եմ 3 առաջարկ. հաջորդ աշխատանքը պետք է մարտահրավեր լինի». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, որ հրաժարվել է գլխավորել 3 ակումբ, որոնք առաջարկություններով արդեն դիմել են իրեն:

«Ես դեռ վերլուծում եմ այն, ինչ կատարվում է: Ես արդեն մերժել եմ 3 առաջարկ, որովհետև զգացել եմ, որ դա իմը չէ, այն չէ, ինչ ես ուզում եմ: Հաջորդ աշխատանքը պետք է մարտահրավեր լինի, որն ինձ երջանիկ կդարձնի»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Առնվազն մեկ ակումբ, որի առաջարկը Մոուրինիոն մերժել է, հայտնի է. դա «Բենֆիկան» է:

Պորտուգալացին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից» դեկտեմբերին՝ «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031