
Վերջին 1 օրում հազարից ավելի փախստական է վերադարձել Սիրիա

Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան հազար փախստական է վերադարձել հայրենիք: Դա հետեւում է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկատվական բյուլետենի տվյալներից, որը հրապարակվել է հունվարի 21-ին:
«Անցած օրվա ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետություն 1181 փախստական է վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել- Քալահ» անցակետերով՝ 407 մարդ (122 կին, 207 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 774 մարդ (223 կին, 395 երեխա)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից ի վեր արտասահմանյան պետությունների տարածքից վերադարձել է 106 հազար 715 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: