Բաժիններ՝

Բուքմեյքերական գրասենյակներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք  Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 20-ին, «Թիվ 1 համալսարանական»  հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 02 խումբը «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք, աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել 25-ամյա երիտասարդ:

Դեպքի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1997 թվականին ծնված բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 25-ամյա երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր մարմնական վնասներ:

20.01.2019 թվականին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս