Բաժիններ՝

«Ես ամեն ինչ կպատմեմ, երբ որոշակիություն լինի». Նեյմարը՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատասխանել է այն շշուկներին, համաձայն որոնց՝ ինքը կարող է շարունակել կարիերան Մադրիդի «Ռեալում»:

«Շշուկները իմ՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասի՞ն: Իմ շուրջը միշտ շշուկներ կան: Այն պահից, ինչ ես դարձել եմ արհեստավարժ ֆուտբոլիստ, չեն դադարում շշուկներն ակումբներից իմ հեռանալու մասին, բայց կոնկրետ ոչինչ չկա: Վստահեցնում եմ ձեզ, հենց ինչ-որ որոշակի բան հայտնվի, ես բոլորին կպատմեմ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը՝ հղելով Canal Plus-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս