ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում «Պատերազմի դասեր» խորագրով դասախոսությունների շարքի շրջանակում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:
Խոսելով Արցախում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի մասին, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը, Պարույր Հայրիկյանը նկատեց՝ այստեղ խորհրդանշական ինչ-որ բան է տեսնում, դրանով վարչապետը միջազգային հանրությանը ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանին ու Արցախին առանձին չի տեսնում։
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը մարտի 12-ին հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Եվրամիության համալիր բարեփոխում իրականացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պլաններին։
«Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը»:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի ազգային օր անցկացնել:
Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կշարունակվի քիչ անց՝ ընդմիջումից հետո, Aysor.am-ի թղթակցին ասել է ԱԽ անդամ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Իրանա-ադրբեջանական սահմանին մարտի 12-ի կեսգիշերին տեղի է ունեցել վերջին օրերի ընթացքում երկրորդ փոխհրաձգությունը:
Ադրբեջանը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, մասնավորապես, դրա այն հատվածը, որտեղ համանախագահներն անթույլատրելի են համարում բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին հայտարարությունները:
Մարտի 11-ին, ժամը 04.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ ուզում են լինգով կոտրել Էրեբունու փողոցի 33 շենքի մոտ տեղադրված «Իզի Փեյ» ապարատը:
Իրանի էներգետիկայի նախարար Ռըզա Արդաքանիյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Նովակի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ադրբեջանի, Վրաստանի կամ Հայաստանի տարածքով երկու երկրների էլեկտրացանցերի միավորման հեռանկարը:
Մարտի 10-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մարտի 12-ին վերաբացվեց Արդշինբանկի «Գյումրի» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք պետական օղակներում իրականացվող կադրային քաղաքականությունը գրեթե ամեն օր քննարկման նյութ է դառնում:
Մարտի 11-ին և 12-ին 3-րդ զորամիավորման ենթակա հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են կապի համակարգի պահանջների արդյունավետության բարձրացման վարժանքներ:
5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Վարժասարքերի ամենօրյա շահագործման ուղղությամբ անձնակազմի ունակությունները զարգացնելու և նրանց տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով, մարտի 11-ին, 2-րդ զորամիավորման զորամասերի էլեկտրոնային վարժասարքերի օպերատորների հետ անցկացվել են մասնագիտական հավաքներ:
Մարտի 12-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ Իրանի քաղաքացի Մ.Ա-ի կողմից շահագործվող ավտոբուսը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
«Զինատեսակներ կան, որոնք երբեք չեն կիրառվել, դրանք արդեն խոսում են շատ բաների մասին, սա նշանակում է, որ, երբ պատերազմ սկսվեց, ադրբեջանական զինուժն իր ուժերը սահմանագծից տեղափոխելու է մինչև Երևանի խորքերը։ Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարել է, որ 2019 թվականը լինելու է վճռորոշ»։
Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախություն կատարելու հատկանիշներով:
«Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, և ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների և քննարկումների մասին»:
«Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ որևէ նոր բան չկար, ուղղակի հերթական անգամ բացվել է Մադրիդյան սկզբունքների գործողությունների ալգորիթմը, բայց հայկական լսարանի համար երևի փոքր-ինչ անսպասելի էր, տհաճ»:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին մարտի 9-ին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում գործարկել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ՝ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը՝ ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան:
Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը սկսում է Կիևից չվերթները Երևան, Վառնա և Բուրգաս:
Արարատի ոստիկանները գողություններ են բացահայտել․ բջջային օպերատորին պատճառվել է 2․400․000 դրամի վնաս
Արաբական երկրներում զինված հակամարտությունները հանգեցրել են զգալի ֆինանսական վնասի եւ տարածաշրջանի մի շարք պետությունների հասցրել տնտեսական կործանման եզրին: