Բաժիններ՝

Համաշխարհային բանկը «արաբական գարնան» պատճառած վնասը գնահատել է 900 մլրդ դոլար

Արաբական երկրներում զինված հակամարտությունները հանգեցրել են զգալի ֆինանսական վնասի եւ տարածաշրջանի մի շարք պետությունների հասցրել տնտեսական կործանման եզրին: Այդ մասին հայտնել են արաբական զանգվածային լրատվամիջոցները վկակոչելով Համաշխարհային բանկի ներկայացուցչին:

ՀԲ-ի ղեկավարի առաջին օգնական Մահմուդ Մուհիդինի խոսքով՝ Սիրիայում, Լիբիայում եւ Եմենում հակամարտություններից 2010-2018 թվականներին արաբական աշխարհին պատճառված վնասը հասել է 900 մլրդ դոլարի: Ընդսմին նա նշել է, որ արաբական երկրներում ՀՆԱ-ի 60 տոկոսը բաժին Է ընկնում բնակչության 10 տոկոսին՝ եվրոպական պետությունների 45 տոկոսի համեմատությամբ:

Զինված հակամարտությունների բացասական հետետեւանքները արաբական մի շարք երկրների հասցրել են տնտեսական կրախի եզրին, ընդգծում են ԶԼՄ-ները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս