Իրանը և Ռուսաստանը քննարկել են երկու երկրների էլեկտրացանցերի միավորման հեռանկարը
Իրանի էներգետիկայի նախարար Ռըզա Արդաքանիյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Նովակի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ադրբեջանի, Վրաստանի կամ Հայաստանի տարածքով երկու երկրների էլեկտրացանցերի միավորման հեռանկարը:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մարտի 12-ին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքը:
Բացի այդ, նախարարները պայմանավորվել են Թեհրանում եւ Սպահանում միջկառավարական հանձնաժողովի եռօրյա նիստ անցկացնելու շուրջ, որը պետք է սկսվի հունիսի 16-ին: Նաեւ կողմերը որոշել են մայիսի 15-ին Իրանի մայրաքաղաքում կազմակերպել խորհրդաժողով՝ նվիրված Իրանի եւ Հյուսիսային Կովկասի տնտեսական ու առեւտրական համագործակցությանը:
Փետրվարին Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության եւ ստորագրված պարտավորագրերի կատարման վրա: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանի կողմից Խորմոզգանի նահանգում «Սիրիք» ջերմաԷլեկտրակայանի չորս էներգաբլոկների կառուցմանը: Նրա խոսքով՝ Մոսկվան ընդհանուր առմամբ գոհ է երկրների միջեւ էներգետիկական համագործակցության զարգացման դինամիկայից: