ՀՀ Շիրակի մարզի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մայիսի 19-ին դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել:
«Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել՝ որպես ճնշման գործադրում դատական համակարգի նկատմամբ»:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ իրավիճակ է «Ամուլսարի» հանքում, որն արդեն երկար ժամանակ է՝ չի գործում և արդյոք հաշվարկվա՞ծ է, թե որքան կկազմի հանքարդյուանբերության մասը 2019 թվականի համար նախատեսվող տնտեսական աճի մեջ:
Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է: «Ժառանգություն» կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է, որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին:
Նոր Զելանդիայի մզկիթներում մարդկանց գնդակահարած տղամարդուն ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել:
Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Ն. Փաշինյանի մոտեցումները կրկին մեր հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետևյալ արձանագրումները.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին:
Լեհաստանում կառավարող «Օրենք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին կարծում է, որ Եվրամիության կենտրոնական մամիններում գործող 30 հազար ազդեցության խմբերի մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ:
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հունիս ամսին կանցկացվի Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության երկրորդ նիստը:
Արդշինբանկը ներդրել է նոր Խնայողական հաշիվ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կատարել ՀՀ դրամով ազատ միջոցների խնայողություն և դրանց դիմաց ամսական պարբերականությամբ ստանալ տոկոսագումարներ:
ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ սահմանել ԵՄ-ի երկրներ ռուսական գազի փոխադրման «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի նկատմամբ:
Եթե վարչապետը ճիշտ է, և կան մարդիկ, ուժեր, որոնք պատրաստվում էին դավադիր պատերազմական գործողություններ սկսել և նույնիսկ տարածքներ զիջել, ապա նրանք արդեն իսկ պետք է լինեին կալանավորված։ ԱԱԾ-ն նույն պահին պետք է աներ իր գործը։ Խոսքը պետական դավաճանության մասին է։ Իսկ եթե վարչապետը ճիշտ չէ ու պարզապես դարձյալ ինչ-որ բան ասեց իր օնլայն լսարանի համար, ապա ԱԱԾ-ն դարձյալ անելիք ունի։ Կանոնավոր բանակի, միասնական կառավարվող, գերժամանակակից զինված բանակի պարագայում այդ ի՞նչ սեպարատ պատերազմի և տարածքների կորստի մասին վարկած է։
Մայիսի 20-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Գեղարոտ գյուղի 3 անչափահաս բնակիչ:
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ ԱԺ արտահերթ նիստը կկայանա մայիսի 22-ին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է կուսակցության մամուլի քարտուղար Արեն Պետունցը:
«Ոստիկանությունը ինձ հրավիրել է, չեմ գնացել, չեմ էլ գնալու։ Թող ինձ ձերբակալեն»:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» գիտաժողովին։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ` հասկանալու համար` արդյոք որոշումը գրեցին տվեցին իր ձեռքը, թե ոչ:
Ավստրիայի ազատության կուսակցությունը (ԱԱԿ) Ավստրիայի ժողովրդական կուսակցության հետ կոալիցիայից դուրս գալուց հետո կպաշտպանի ընդդիմության անվստահության քվեն կանցլեր Սեբաստիան Կուրցին:
Սերգո Երիցյանի որդին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը, երեկ յուրահատուկ խորհուրդով է հանդես եկել։
Թուրքիային աահմանակից Ախալքալաքի շրջանի Կարծախի հայաբնակ գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել ախոռի պահակ Սարգիս Գասպարյանի վրա։
Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա են հայտարարել նախագահի ընտրությունները մինչեւ աշուն հետաձգելուց իշխանությունների հրաժարման պատճառով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին Սաթենիկ Ավանեսյանը հայտնաբերվել է Արցախի Հանրապետության տարածքում:
Մայիսի 21-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին գտնվող «Արևաբաց» ռեստորանային համալիրի մոտակայքով անցնող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցային համալիրում առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունները եկան մեկ անգամ ևս փաստելու, որ նախկին իշխանություններն ու նրանց շուրջ համախմբված ուժերը փորձում են տապալել Թավշյա Հեղափոխության շնորհիվ իրականացվող բարեփոխումների գործընթացը:
Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ համակարգային բարեփոխումները, որպես համապետական առաջնահերթության խնդիր, անհրաժեշտ է իրականացնել սահմանադրական գործիքակազմի արդյունավետ գործադրման, նախապես անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ստեղծման և համարժեք կառուցակարգային ու դատարանակազմական քայլերի շնորհիվ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չտալն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելը ռասիզմի նոր դրսևորում է համարում:
Armlur.am-ը երեկ տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ երեկոյան մի խումբ անձինք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։
Մի ընկերությունից ստացված դիմումի հիման վրա՝ մայիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանները ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Կողբացու փողոցի 69 հասցեի մոտ: