
«Դա իմ իրավունքն է, ես կորոշեմ». Քոչարյանի գործով դատավորը` վերջին դեպքերի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ` հասկանալու համար` արդյոք որոշումը գրեցին տվեցին իր ձեռքը, թե ոչ:
-Պարո՛ն Գրիգորյան, Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ` Վազգեն Ռշտունի` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահը գրեցին տվեցին եւ Դուք միայն կարդացի՞ք:
-Դուք իմ աշխատանքը խանգարում եք:
-Այո՞, թե՞ ոչ: Գրեցին տվեցին, որ կարդա՞ք:
-Ամոթ է, որ տենց բան եք հարցնում:
-Արշակ Վարդանյանի հետ քավոր սանիկական կապերի մե՞ջ եք …
-Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի:
-Իսկ հրաժարականի դիմում չե՞ք պատրաստվում ներկայացնել:
-Ինչի՞ մասին է խոսքը:
-Ինչի մասին է խոսքը չե՞ք ասի, թե՞ չգիտեք, որ վարչապետը ինչ ասաց, եւ ավելին` Ձեր որոշումը այսօր բերեց այն իրավիճակին, որ դատարանի դռներ փակվեցին:
-Դա իմ իրավունքն է, ես կորոշեմ: Եթե գտնեմ, որ գրելու եմ, Դուք առաջինը կիմանաք: