Բաժիններ՝

Սերգո Երիցյանի դատավոր որդին խորհուրդ է տալիս վախի դեմ «չիշիկ խմել»

Սերգո Երիցյանի որդին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը, երեկ յուրահատուկ խորհուրդով է հանդես եկել։

Տեղեկացնենք, որ երեկ  առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին լսելով մարդիկ փակել են դատարանների մուտքերը։

«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անցկացնելու ժամանակը»,- ավելի ուշ իր խոստացած ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Սարգիս Երիցյանն արձագանքելով  զարգացումներին` ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ շատ սիրելի ըներներ լսել եմ՝ կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել։ Իսկույն ՉԻՇԻԿ խմեք, ասում են՝ օգնում ա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031