Ինչպես է ջրանցքից դուրս բերվում քաղաքացու դին. ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել
Մայիսի 21-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին գտնվող «Արևաբաց» ռեստորանային համալիրի մոտակայքով անցնող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ հրշեջ ջոկատից մեկական մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Ծ.Ա.-ն (ծնված 1966 թ․) ընկել է ջրատարը և մահացել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ծ.Ա.-ի դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային: