 
                        Իրանի արտգործնախարարը՝ ամերիկացիներին. «Մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ»
 
                                    Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից իրանցի ժողովրդի նկատմամբ կիրառվող տնտեսական պատերազմի մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Մենք չենք բանակցի ԱՄՆ-ի նախագահի հետ, ով մեր դեմ տնտեսական պատերազմ է վարում։ Մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ։ Երբեք չենք ընդունի Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացվող միակողմանի պատերազմը, որովհետև պատերազմին պատասխանելը, նշանակում է նոր պետարազմի սկսում»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում։
Զարիֆը նաև քննադատել է այն արաբական երկրներին, որոնք շարունակում են համագործակցել Վաշինգտոնի հետ։ Ըստ նրա՝ դրանով, նրանք մեծ սխալ են գործում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        