![](/banners/BeFunky-design.jpg)
Ինչու երկու օր տևած կարևորագույն քննարկումներին ԲՀԿ-ն ներկա չի եղել. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/Gagik-Carukyan-2.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընթացիկ տարվա մարտի 6-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների: Այդ հայտարարությունից 3 ամիս է անցել, սակայն այս ընթացքում անգամ չի ձեւավորվել պաշտոնական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հանգստյան օրերին մի քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, որը կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը: Մենք տեղեկացանք, սակայն, որ երկու օր տեւած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները եւ Կարեն Սիմոնյանը` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:
ԲՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը. թերեւս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: