![](/banners/BeFunky-design.jpg)
ԲԴԽ-ում նոր հրաժարական կլինի՞. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/Hayk-Hovhannisyan-e1558327291991.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում սկսված անհաշտություններն ու փոփոխությունները դեռ շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարականի դիմում ներկայացնի:
«Ժողովուրդ» օրաթերթը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվեց` արդյոք ԲԴԽ անդամների հետ ունեցած լարվածության վախից առաջիկայում հրաժարական կներկայացնի: «Հայկ Հովհաննիսյանը ոչնչից չի վախենում իր կյանքում եւ ոչ մի դժվարությունից չի ընկրկում ընդհանրապես: Իսկ եթե մի օր որոշեմ հրաժարական տալ, այդ մասին օր առաջ անձամբ Դուք կիմանաք. հիմա չկա նման տրամադրվածություն, հիմա կա բեղուն աշխատանք»,- վստահեցրեց Հովհաննիսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: