Վրաստանը մտադիր է խաղաղ ճանապարհով լուծել Աբխազիայի հետ հակամարտությունը. Բախտաձե
Վաշինգտոնում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյին երկրի տարածաքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար եւ նշել, որ Թբիլիսին մտադիր է բացառապես խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ։
«Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը… մենք որոշել են հակամարտությունը հաղթահարել միայն խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Բախտաձեն Փոմպեոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, նրա խոսքը մեջբերել է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:
Բախտաձեն հիշեցրել է, որ Վրաստանի կառավարությունը ԱՄՆ-ի օժանդակությամբ մշակել է «Քայլ դեպի լավագույն ապագան» նախագիծը, որը միտված է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչների հումանիտար ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: