Լիբանանյան U-news լրատվական գործակալությունը, որը մասնագիտանում է Պարսից ծոցի երկրների, Թուրքիայի եւ Իրանի վերաբերյալ նորությունների թողարկման բնագավառում, զետեղել է Օմանի ծոցում այրվող լցանավի տեսագրությունը։
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալի» հետ չի քննարկել կիսապաշտպան Գարեթ Բեյլի հնարավոր տեղափոխության հարցը:
«Հասարակության մեծ մասը համոզված է, որ եղել է թալան, կոռուպցիա, բյուջեի մսխում և այլն: Մի տարի է՝ խոսում են, ոչ մի փաստ չկա: Կա՛մ սուտ են ասում, կա՛մ իրավապահները վատ են աշխատում: Ասում են՝ այսինչ մարդն ամենաշատ կաշառքն է վերցրել, մեկ էլ տեղեկանում ենք, որ այդ մարդը Հայաստանում չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Հիմա սա ընդամենը նախագիծ է, դրել են շրջանառության մեջ և սպասում են հանրության արձագանքին, եթե արձագանք չեղավ կամ թույլ եղավ, բնականաբար, այն կդարձնեն օրենք, հակառակ պարագայում՝ օրենքը կյանքի չի կոչվի»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից Արտակ Զեյնալյանի հրաժարականին:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի տասը թեկնածուներից յոթն անցել են քվեարկության երկրորդ փուլ, որը թորի անդամների շրջանում անցկացվում է Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որպես կենաց-մահու պայքար չի դիտարկում: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձել է այն խոսակցություններին, թե Հայաստանի կառավարությունն օտար ուժերի ազդեցության տակ է: Նա ընդգծել է, որ եթե դա այդպես է, ապա այդ կառավարությունը, այդ վարչապետը մեկ վայրկյան իրավունք չունեն մնալ Հայաստանի դրոշի ներքո:
Մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Փաշինյանը ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդ էր, իսկ այսօր խոսքեր է շռայլում ԵԱՏՄ-ի ընձեռած դրական հնարավորությունների մասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորումը:
Եվրախորհրդարանում «եվրասկեպտիկների» «Ինքնություն եւ ժողովրդավարություն» նոր խմբակցությունը, որը կարող է չորրորդը դառնալ մեծությամբ, պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները կարգավորելու գործում, պատժամիջոցները խնդիրներ չեն լուծում, հարկավոր է դիվանագիտություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության և դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախկին ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի համար հիմքերը բացակայում են»,- լրագրողների հետ զրույցում պնդեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ հանձնաժողովն անակնկալ ստուգում է իրականացրել 3-րդ զորամիավորումում:
Եվրամիությունը կարծես թե ողջունում է դատաիրավական համակարգում նախատեսվող փոփոխությունները, բայց և այդ նույն փոփոխություններին հակասող հայտարարություն է անում՝ նշելով, որ ամեն ինչ պետք է կատարվի Սահմանադրության և միջազգային կոնվենցիաների շրջանակում։ Չեմ կարծում, որ դատարաններ արգելափակելը բխում էր մեր Սահմանադրության կամ որևէ միջազգային կոնվենցիայի դրույթներից։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջը:
Անկարայում կայացել է Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարների հանդիպումը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո ազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանյան հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը։
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսին:
Ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում Արցախում կամ Հայաստանում, պայմանավորված է երկու հայկական պետությունների համար կարևոր մեկ խնդրով՝ անվտանգությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին ու պաշտոնանակություններին։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող 2-րդ Նախագահի գրասենյակ և հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին չի պատասխանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին, որը նրան է փոխանցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
«Եվ հիմա, բոլոր այն գործիքները, քայլերը, որոնք հեղափոխության ժամանակ կիրառել է ներկայիս հեղափոխական իշխանությունը, եթե որեւէ մեկի մտքով հանկարծ անցնի նման քայլեր անել, առաջարկվող նախագծով քրեորեն պատժվելու է»։
«Արցախը նուրբ թեմաներից մեկն է: Արցախի և ՀՀ ղեկավարությունների միջև կարող են լինել խնդիրներ, բայց դրանք չպետք է դուրս գան պատերից, հայտնվեն մամուլում և սոցիալական ցանցերում: Սա պետք է բացառել: Այդ խնդիրը դուրս չի կարելի հանել, շուտափույթ պետք է լուծել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կոչ է արել երկրի՝ նոր կառավարությանն աջակցող բնակիչներին՝ հունիսի 16-ին մասնակցել Քիշնեւում անցկացվելիք երթին:
Նա նշեց, որ ինքն ունի քաղաքական հայացքներ, ավելին` չկա մարդ, որ քաղաքական հայացք չունենա: «Սակայն այլ խնդիր է, թե որքանով են դրանք ազդում դատավորի արդարադատության իրականացման վրա»,-նշեց Գրիգորյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը պահանջեց 650 հազար դրամ դատական ծախսերի համար: Դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց հայցից հրաժարվելու մասին, որից հետո անդրադարձ կատարվեց դատական ծախսերին! :
լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի թեմային՝ նշելով, որ դրանք վերանայման կարիք ունեն։