«Միանշանակ, պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան». Հակոբ Արշակյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը
լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի թեմային՝ նշելով, որ դրանք վերանայման կարիք ունեն։
«Այո, քննարկումներ տեղի են ունենում։ Կարծում եմ, որ առաջիկայում կոնկրետ հայտարարություններ կլինեն։ Միանշանակ, պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան», – ասաց Արշակյանը։