Իրանի գերագույն ղեկավարը հրաժարվել է պատասխանել Թրամփի ուղերձին
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին չի պատասխանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին, որը նրան է փոխանցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
Խամենեիի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Իրանի առաջնորդի եւ Ճապոնիայի վարչապետի հանդիպման սկզբում Աբեն հայտնել է. «Ես ցանկանում եմ Ձերդ գերազանցությանը փոխանցել ԱՄՆ-ի նախագահի ուղերձը»:
«Ես ԱՄՆ-ի նախագահի՝ ձեր կողմից փոխանցված ուղերձին պատասխան չունեմ եւ չեմ ունենա: Ես Թրամփին համարում եմ այն մարդը, որն արժանի չէ որեւիցե ուղերձի (պատասխանի)»,-ասել է Խամենեին:
Այն բանի մանրամասնությունները, թե Աբեն Իրանի ղեկավարությանն ինչ է փոխանցել ԱՄՆ-ի նախագահից, չեն ներկայացվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: