ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավաքնդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ:
«Նապոլին» մտադիր է «Միլանից» խլել «Լոս Անջելես Գելեքսիի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար օգտագործում մանևրելու հնարավոր ամեն տարբերակ։ Ն. Փաշինյանն իր տեսակով այդպիսին է. կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը, նա շատ լավ է պատկերացնում, թե հանրային դիսկուրսում ինչ օրակարգեր կարելի է ներդնել ու կիրառել։ Վերջին շրջանում տեղի ունեցող շղթայական իրադարձությունները, ԱԺ-ում այս կամ այն արհեստական հայտարարություններն ու անբովանդակ հայտարարությունները փաստում են, որ գրեթե ամենուր ձախողումներ արձանագրած իշխանությունը փրկօղակներ է որոնում։
Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԴՄ կտրոնների մասին հայտարարություններին։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի» և «Զվարթնոց» և պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի օրերին կաշխատեն հետևյալ գրաֆիկով.
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ալբերտո Ֆերնանդեսը պաշտոնապես ստանձնել է Արգենտինայի նախագահի պաշտոնը:
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսության, որսագողության և անտառահատման կանխարգելման նպատակով իրականացված ստուգայց-շրջագայության ընթացքում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու։
Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել մեքսիկացի հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսին:
««Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «Պողոսների» թերաժեք հոգեվիճակի մասին: Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելը անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես ՀՀՇ ամբողջ վերնախավին:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։
2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որում նշել է՝բացառիկ Ամանոր է լինելու Երևանում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2020 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը:
Մայիսի 28-ին մայրաքաղաքի ոսկու առևտրի կենտրոններից մեկում խաբեությամբ զարդ էին հափշտակել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։
168 Լրահոս
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, ՀՀ հարկային օրենսգրքի 313.1 հոդվածի համաձայն, անհրաժեշտ է համագործակցել ՀՀ առևտրային որևէ բանկի հետ:
Հայաստանն այս պահին նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկում, գործող էներգաբլոկի կյանքն էլ արդիականացման աշխատանքների ավարտից հետո կերկարացվի մինչև 2026 թվական, սակայն թույլատրելի է նաև մինչև 2036-ը:
Հայկական ատոմային էլեկտրակայանը 2020-ի մայիսի 15-ից 65 օրով կանգ կիրականացնի՝ պլանային աշխատանքների համար: Այս մասին ատոմակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մոտ է «Նապոլին» գլխավորելուն:
Յուրաքանչյուր իշխանություն դատապարտված է ձախողման, եթե կտրվում է իրականությունից, իսկ այն իշխանությունը կամ իշխանության ներկայացուցիչները, ովքեր գերագնահատում են իրենց քաղաքական դիրքը՝ մնացած քաղաքական ֆիգուրներին հայացք գցելով վերևից, սա խոսում է այն մասին, որ այդ իշխանության քաղաքական կյանքի օրերը հաշված են։
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը:
Գործադուլի մասնակիցները, որը Ֆրանսիայում անցկացվում է կենսաթոշակային բարեփոխման դեմ, դեկտեմբերի 10-ին արգելափակել են Ֆրանսիայի նավթավերամշակման ութ գործարաններից յոթը:
Մարդու իրավունքների պաշտպանը վերջին 11 ամիսներին ստացել է 12700 բողոք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 10-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «նորմանդական գագաթնաժողովը» առաջին քայլն է Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին:
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի նոր վարչապետ Սաննա Մարինի թեկնածությանը: Այդ մասին լիագումար նիստից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: