Բաժիններ՝

2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվեց Եթովպիայի վարչապետին

2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին: Արարողությունը, որին ներկա են եղել Նորվեգիայի թագավորական ընտանիքը եւ երկրի կառավարության անդամները, ավանդաբար կայացել է Օսլոյի քաղաքապետարանում եւ հեռարձակվել է Նոբելյան հիմնադրամի կայքում։

Ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված բեմահարթակին Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը Եթովպիայի վարչապետին հանձնել է ոսկե մեդալ՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի դիմանկարով, եւ դիպլոմ:

Աբիյ Ահմեդը պարգեւին արժանացել է «էրիթրեայի հետ սահմանային հակամարտության լուծման նախաձեռնության համար», որը շարունակվում էր 1998 թվականից մինչեւ 2018 թվականը, որի հետեւանքով զոհվել են 370 հազարից ավելի էրիթրեացիներ եւ 350 հազար եթովպիացիներ:

Դեկտեմբերի 6-ից Ստոկհոլմում սկսվել է նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում մեծարելու են աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրներին: Ընդամենն այս տարի պարգեւ կստանա 15 մարդ: Ընդամենը Ստոկհոլմում եւ Օսլոյում հանդիսությունների վրա Նոբելյան հիմնադրամի միջոցներից կծախսվի 15 մլն կրոն (մոտավորապես 1,57 մլն դոլար):
1901 թվականից պարգեւը հանձնվել է ընդհանուր առմամբ 595 անգամ, այն ստացել է 916 մարդ եւ 24 կազմակերպություն: Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում եւ Օսլոյի քաղաքապետարանում մրցանակի հանձնումն տեղի է ունենում դեկտեմբերի 10-ին՝ դրա հիմադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Իսկ հաջորդ օրը Նոբելյան հիմնադրամը նրանց բանկային հաշիվներին կփոխանցի դրամական բաղադրիչը: Դրա չափը յուրաքանչյուր անվանակարգում հասնում է 9 մլն կրոնի (944 հազար դոլար), հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս