
Ալբերտո Ֆերնանդեսը ստանձնել է Արգենտինայի նախագահի պաշտոնը

Ալբերտո Ֆերնանդեսը պաշտոնապես ստանձնել է Արգենտինայի նախագահի պաշտոնը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ֆերնանդեսի երդման արարողությունը կայացել է Արգենտինայի Կոնգրեսում՝ սենատորների և պատգամավորների ներկայությամբ:
Նախագահի գավազանն ու ժապավենը պետության նոր ղեկավարին փոխանցել է նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին:
Արգենտինայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին: Ֆերնանդեսը հաղթել է ընտրողների 47,82% քվեով: