Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հաստատում է Մեսրոպ Մանուկյանին հիմնադրամի հեգաբարձուների խորհրդի կազմից հեռացնելու մասին տեղեկությունը։ Սակայն որոշման պատճառների կամ դրա կանխատեսելիության մասին նա խուսափում է խոսել։
Դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակներում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել ելույթով (հայտարարությամբ) ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տեղեկությանն առ այն, որ կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» հեռուստանախագծի ֆինանսավորումը: Նա մասնավորապես նշել է, որ պատրաստ է հնարավոր ամեն կերպ լինել նախագծի աջակիցների շարքում: «Գաղտնիք չէ, որ Փաշինյանի կառավարությունից անտրամաբանական գրեթե ամեն ինչ սպասելի է: Բայց այս մեկն անգամ նման սպասումների սահմաններից է […]
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները: Հայաստանի ողջ տարածքում իրականցված հարցումները նպատակ են ունեցել պարզել հասարակության վստահության մակարդակը կառավարության աշխատանքի, դատաիրավական համակարգի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների վերաբերյալ:
«Ինտերի» նախկին մարզիչ Լուչանո Սպալետին չի գլխավորի «Նապոլին»:
Այն չի ներկայացնում Հայաստանի իրական քաղաքական խճանկարը և այդ պատճառով այն չի կարող կատարել իր հիմնական առաքելությունը՝ քաղաքական հիմնական բանավեճերը սահմանափակել խորհրդարանի պատերի ներսում։
«Թալիբան» արմատական խմբավորումն ստանձնել է Աֆղանստանի Բաղրամի շրջանում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում հարձակման պատասխանատվությունը, տուժածների թիվը հասել է 73-ի, եւս երկու մարդ զոհվել է։
Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 170 մարդ, վերքեր է ստացել 2264 հոգի:
168 Լրահոս
Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է:
Ներքին Գետաշեն գյուղում գտնվող 1800-ականների ջրաղացը Թաթոյանների ընտանիքը վերածել է իսկական ժամանակի մեքենայի: Նրանք այստեղ այցելող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ցուցադրում են ջրաղացի աշխատանքը, պատմում դրա ստեղծման պատմությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան թիմի մի խումբ ներկայացուցիչների:
Քիչ առաջ իմացա, որ ՀՀ փառապանծ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ինչ-որ օրենք է ընդունել, որը հնարավորություն է տալիս ՀՀ վարչապետին կից Ոստիկանական ծառայությանը գաղտնալսել ՀՀ «հպարտ» քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները։ Մի կողմ թողնենք «հանցագործությունների դեմ պայքարի» անվան տակ քնարերգությունը, նաև մարդու հիմնարար իրավունքների խնդիրները (անձնական կյանքի, կարծիքի և այլն)։
Պառլամենտի առաջնային առանձնահատկություններից մեկը խորհրդարանում մեծ թվով կուսակցությունների ներգրավածությունն է, որի արդյունքում էլ պետք է կայանար բուն քաղաքական կառավարումն ու քաղաքական ողջ դաշտի բուն ներկապնակը։ Սակայն այն, ինչ մենք տեսնում ենք ՀՀ ԱԺ-ում՝ հիշեցնում է նովգորոդյան հայտնի վեչեները, որտեղ մարդիկ խոսում էին գոռալով, իսկ ով ավելի համարձակ էր ու բարձր էր գոռում՝ հենց նրա պնդումն էլ արժանանում էր մեծամասնության դրական վերաբերմունքին։
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) մասնակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին, ծրագրի համակարգողներ Կարինե Քեշաբյանին և Մարիցա Հովհաննիսյանին։
Պոլսի Հայոց պատրիարքարանը նոր կազմով, նոր ծրագրերով ու նախաձեռնություններով նոր համայնք կկերտի: Այս մասին հայտարարեց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դեկտեմբերի 11-ին Սբ Աստվածածին Մայր տաճարի ներսում դիմելով համայնքի ներկայացուցիչներին, հոգևորականներին:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը համակարգային փոփոխությունների անվան տակ և դրանց փոխարեն հետզհետե հարմարվում է գործող կիսագաղութային համակարգին։
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 49-ամյա Կախաբերա Ց․-ն, որը, 2009թ. սեպտեմբերի 3-ից հետախուզվում է ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ Մետրոպոլիտենի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /Խարդախությունը/ մեղադրանքով:
Շվեյցարիայի շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ կապի նախարար Սիմոնետա Սոմարուգան, որը կառավարությունում ներկայացնում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ընտրվել է երկրի 2020 թվականի նախագահ:
Իսրայելի 22-րդ գումարման Կնեսետի (միապալատ խորհրդարան) պատգամավորներն ինքնալուծարման որոշում են ընդունել: Այդ մասին հայտնել է Կնեսետի հեռուստատեսային ալիքը:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին՝ «Բալի» ռեստորանային համալիրի մոտ, վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը տեղում մահացել է:
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում:
Այն բանի հավանականությունը, որ Մեծ Բրիտանիայում վերստին կձեւավորվի խորհրդարան, որում կուսակցություններից ոչ մեկը չի ունենա վճռորոշ մեծամասնություն, շատ իրական է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Լիոնել Մեսսիի դեմ խաղալու մասին:
Վարշավայում լուրջ վթար է տեղի ունեցել ջեռուցման ցանցում, քաղաքագլուխը ճգնաժամային շտաբ է ստեղծել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ:
Դեկտեմբերի 11-ին շուրջ 10 հազար մարդ է հավաքվել Սիդնեյի քաղաքապետարանի մոտ՝ բողոքելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում կառավարության անգործության եւ ընդգրկուն անտառային հրդեհներին դիմակայելու՝ նրա անընդունակության դեմ։
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: