Բաժիններ՝

Ֆրանսիայում բողոքողները նավթավերամշակման յոթ գործարան են արգելափակել

Գործադուլի մասնակիցները, որը Ֆրանսիայում անցկացվում է կենսաթոշակային բարեփոխման դեմ, դեկտեմբերի 10-ին արգելափակել են Ֆրանսիայի նավթավերամշակման ութ գործարաններից յոթը: Այդ մասին հայտնել է BFM TV-ն՝ վկայակոչելով երկրի խոշորագույն արհմիության՝ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի», տեղեկատվությունը։

«Խոսքը վերաբերում Esso եւ Total ընկերությունների գործարաններին»,-ընդգծել է սինդիկատի ներկայացուցիչ Էմանուել Լեպինը:
Երկրի Դոնժ հարավային կոմունայում գտնվող նավթավերամշակման գործարանը, որը դեկտեմբերի 10-ին աշխատում էր սովորական ռեժիմով, վերստին միացել է 24-ժամյա գործադուլին: «Նավթամթերքների փոխադրումը խողովակաշարերով, նավերի, գնացքների ու բեռնատարների օգնությամբ, ընդհատված է: Ոչ մի կաթիլ վառելիք դուրս չի գա ձեռնարկությունից»,-նշել են «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայում»:

Արհմիությունները նաեւ կոչ են արել լlectricitռ de France (EDF) էներգետիկական կորպորացիայի աշխատակիցներին՝ միանալ բողոքի նոր օրվան, մոբիլիզացնելով ընկերության բազմաթիվ աշխատողների, ինչպես դա եղավ անցած շաբաթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031