Բաժիններ՝

Հայրենիքը չեն ընտրում․ ֆուտբոլիստներ, ում բախտը չի բերել ազգային հավաքականների հարցում

Պեպե Ռեյնան երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև աշխարհի չեմպիոն: Բայց նա շահեց այս բոլոր գավաթները՝ նստած պահեստայինների նստարանին՝ որպես երրորդ դարպասապահ: Բայց ոչ բոլորն էին այդքան հաջողակ, որքան իսպանացին: Այսօրվա լավագույն խաղացողներից շատերը դժվար թե գոնե ինչ-որ գավաթ նվաճեն իրենց թիմի հետ: Դա նույնիսկ չի ստացվում Մեսսիին։ Նման ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ստորև։

Դարպասապահ

Յան Օբլակ (Սլովենինա)

Արժեքը – 100 միլիոն եվրո

Սլովենիայի հավաքականը հաջողակ է դարպասապահների հարցում: Գրեթե 10 տարի անընդմեջ թիմում դարպասապահը Սամիր Հանդանովիչն էր: 2015 թվականին ֆուտբոլիստը որոշեց ավարտել կարիերան ազգային հավաքականում: Այդ ժամանակ նա արդեն ուներ արժանի փոխարինող։ Այսօր Օբլակը աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է և մի քանի տարի հանդիսանում է «Ատլետիկոյի» առաջին համարը: Բայց Յանը, դժվար թե, կարողանա ինչ-որ բան շահել ազգային հավաքականի հետ: Վերջին տարիներին միակ խոշոր մրցաշարը, որին մասնակցել են սլովենացիները, 2010 թվականի Աշխարհի գավաթն է, բայց Օբլակը այնուհետև խաղաց միայն երիտասարդական հավաքականի կազմում: Սլովենացիները ձախողեցին Եվրո-2020-ի ընտրական փուլը՝ առաջ թողնելով ոչ միայն Լեհաստանին և Ավստրիային, այլև գոլերի տարբերությամբ զիջելով մակեդոնացիներին:

Աջ պաշտպան

Աշրամ Հաքիմի (Մարոկկո)

Արժեքը – 45 միլիոն եվրո

Հաքիմին ընդամենը 20 տարեկան է, բայց նա արդեն խաղացել է աշխարհի առաջնությունում: Ռուսաստանում մարոկացիների բախտը չբերեց խմբի հարցում՝ Պորտուգալիան և Իսպանիան պարզ ֆավորիտներ էին: Աշրաֆը խաղադաշտում անցկացրեց բոլոր հանդիպումները՝ առաջինից մինչև վերջին րոպեն: Աշխարհի առաջնությունում թիմի լավագույն արդյունքը խմբից դուրս գալն էր 1986 թվականին, իսկ Աֆրիկայի գավաթում` 2-րդ տեղը 2004 թվականին: Մարոկացիների ներկայիս սերունդը ուժեղագույններից մեկն է, ուստի նրանք թիմից շատ բան են ակնկալում: Սակայն, վերջին երկու մրցաշարերը նրանք ձախողեցին: Հաքիմին դեռ երիտասարդ է, վարձակալության ավարտին նրան սպասում են «Ռեալում» և ոչ ոք չի կասկածում, որ նրա կարիերայում շատ գավաթներ կլինեն: Բայց, դժվար թե, հավաքականի հետ:

Կենտրոնական պաշտպան

Կոստանտինոս Մանոլաս (Հունաստան)

Արժեքը – 40 միլիոն եվրո

Երբ Կոստասը 13 տարեկան էր, Հունաստանի հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությանը, իսկ երբ 24 տարեկան էր, պարտվեց Ֆարերյան կղզիներին: 2014 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո, որտեղ հույները 1/8 եզրափակչում չկարողացան գոլ խփել Կեյլոր Նավասին և պարտվեցին 11 մետրանոցներով, Հունաստանը բաց թողեց բոլոր միջազգային մրցաշարերը և ձախողվեց Ազգերի լիգայում: 2014 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում Մանոլասը անցկացրեց բոլոր 4 խաղերը՝ առանց փոխարինումների:

Կենտրոնական պաշտպան

Ստեֆան Սավիչ (Չեռնոգորիա)

Արժեքը – 32 միլիոն եվրո

Չեռնոգորիայի հավաքականի ցածր դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (թիմը կիսում է 64-րդ տեղը Սլովենիայի հետ) կարելի է բացատրել թիմի կարճ պատմությամբ: Այն 2007 թվականին միայն դարձավ ՖԻՖԱ-ի լիիրավ անդամ: Եվ 4 տարի անց նրանք կարող էին հասնել Եվրոպայի առաջնություն, բայց անցումային խաղերում նրանք պարտվեցին Չեխիային: Չեռնոգորիան լավ հանդես եկավ 2014 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլում, բայց վերջին հանդիպումների անհաջողությունների պատճառով թիմը մնաց երրորդ հորիզոնականում: Այս բոլոր ընտրական փուլերի ընթացքում առաջատարներից մեկը պաշտպան Ստեֆան Սավիչն էր: Դիեգո Գոդինի «Ատլետիկոյից» հեռանալուց հետո Սավիչը դարձավ պաշտպանության առաջատարը, բայց ազգային թիմում գործերը վատթարացան: Չեռնոգորիան ձախողեց Եվրո-2020-ի ընտրությունը՝ վաստակելով ընդամենը երեք միավոր և խմբում գրավելով վերջին տեղը:

Ձախ պաշտպան

Էնդրյու Ռոբերտսոն (Շոտլանդիա)

Արժեքը – 80 միլիոն եվրո

Շոտլանդիան երկար ժամանակ չի խաղացել խոշոր մրցաշարերում, և ինքը` Ռոբերտսոնը, ձեռք է բերել աստղի կարգավիճակը ոչ այնքան վաղուց: Այժմ Էնդրյուն թիմի ավագը և առաջատարներ է, բայց այդպիսի փայլուն խաղացող ունենալը չի օգնել, որ շոտլանդացիները Եվրո-2020-ի ուղեգիր նվաճեն: Այնուամենայնիվ, մերսիսայդցին դեռ հնարավորություն ունի մրցաշար մտնել. Շոտլանդիան դարձավ լավագույնը Ազգերի լիգայի իր խմբում և կմրցի Իսրայելի, Սերբիայի և Նորվեգիայի հետ՝ Եվրոյի տոմսի համար:

Հենակետային կիսապաշտպան

Նաբի Կեյտա (Գվինեա)

Արժեքը – 42 միլիոն եվրո

Կեյտան փորձում է մտնել «Լիվերպուլի» մեկնարկային կազմ, բայց ազգային հավաքականի կազմում նա երկար ժամանակ է և նույնիսկ մասնակցել է Աֆրիկայի գավաթ 2015-ին, որտեղ Գվինեան հասել է քառորդ եզրափակիչ: Սա Աֆրիկայի գավաթի խաղարկության լավագույն արդյունքն է: Գվինեան երբեք չի մասնակցել աշխարհի առաջնություններին և դժվար թե առաջիկա տարիներին կարողանա այնտեղ հասնել:

Կենտորանական կիսապաշտպան

Միրալեմ Պյանիչ (Բոսնյա և Հերցեգովինա)

Արժեքը- 70 միլիոն եվրո

Միրալամը արդեն 30 տարեկանից մեծ է, բայց նրա տրանսֆերային գինը դեռ բարձր է: Չնայած բոսնիացին այնքան էլ փայլուն չի խաղում ակումբում, Պյանիչի կարգը կասկած չի հարուցում: Չնայած այն հանգամանքին, որ բացի Պյանիչից, Բոսնիայի հավաքականը բավականաչափ որակյալ խաղացողներ ունի (Ջեկո և Կոլաշինաց), հնարավոր չէր հաղթահարել Եվրո-2020-ի ընտրական փուլը, բայց Ազգերի լիգայում դեռ կա պահեստային տարբերակ:

Բոսնիայի և Հերցեգովինայի պատմության մեջ միակ միջազգային մրցաշարը 2014 թվականի Աշխարհի գավաթն է։ Պյանիչը անցկացրեց խմբի բոլոր 3 հանդիպումները, բայց չկարողացավ օգնել թիմին խմբից դուրս գալուն:

Կենտրոնական կիսապաշտպան

Հաքիմ Զիեշ (Մարոկկո)

Արժեքը – 50 միլիոն եվրո

Հաքիմն ունի երկքաղաքացիություն՝ Մարոկկոյի և Նիդեռլանդների: Զիեշը ծնվել է Նիդեռլանդներում, խաղացել է տարբեր տարիքի պատանեկան հավաքականների կազմում, բայց դեռ չի ստացել տեղավորվելու հայտ, այնպես որ 2015-ին նա որոշեց խաղալ իր պատմական հայրենիքի համար: Որպես Մարոկկոյի հավաքականի անդամ, Զիեշը մասնակցեց ԱԱ-2018-ի խմբային փուլի բոլոր երեք խաղերին։ Չնայած Աֆրիկայի գավաթի վերջին խաղարկությունում ուժեղ հայտացուցակին, մարոկացիները նույնիսկ չկարողացան հաղթահարել 1/8 եզրափակիչ փուլը:

Աջ հարձակվող

Մոհամեդ Սալահ (Եգիպտոս)

Արժեքը – 150 միլիոն եվրո

Թերևս մեր հավաքկանի ամենաաստղային խաղացողը: 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում Ռուսաստանի հավաքականի դեմ Սալահը ոչ միայն խաղաց, այլև տուգանային իրացրեց։ Մոն դարձավ ազգային հերոս՝ այդ առաջնության վճռորոշ ընտրական խաղում խփելով երկու գոլ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Եգիպտոսը բավականին թույլ կազմ ունի նույնիսկ աֆրիկյան չափանիշներով, ուստի Սալահն ու ընկերները Աֆրիկայի գավաթում հասան մինչև 1/8 եզրափակիչ։

Ձախ հարձակվող

Սոն Հին Մին (Հարավային Կորեա)

Արժեքը – 80 միլիոն եվրո

Սոնը հազիվ թե դժգոհ լինի հավաքականում իր ելույթներից: Նախ՝ Կորեան իր կոնտինենտի ուժեղագույն թիմերից մեկն է և պարբերաբար մասնակցում է միջազգային մրցաշարերի: Ճիշտ է, վերջին անգամ կորեացիները 1960 թվականին են նվաճել Ասիայի գավաթը: Երկրորդ՝ ազգային հավաքականի կազմում հաջող խաղը թույլ տվեց Սոնին օրինական կերպով ազատվել բանակից:

Կենտրոնական հարձակվող

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն)

Արժեքը – 70 միլիոն եվրո

Մեր հավաքականի ամենաթույլ թիմը, որը գտնվում է ՖԻՖԱ-ի վարկանիշի 83-րդ տեղում: Գաբոնը երբեք չի խաղացել աշխարհի գավաթի խաղարկությունում, իսկ Աֆրիկայի գավաթի խաղարկության առավելագույն ձեռքբերումը 1996 և 2012 թվականներին քառորդ եզրափակիչ հասնելն է: Օբամեյանգը մասնակցել է 2012 թվականի մրցաշարին և դարձել երեք գոլի հեղինակ: Օբամեյանգը ազգային հավաքականի ավագը և լավագույն ռմբարկուն է, բայց, ըստ երևույթին, նա դատապարտված է պայքարել Աֆրիկայի գավաթին մասնակցելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս