Բաժիններ՝

«Արարատ»-ն ընկերական խաղում զիջել է «Վոլգա»-ին

Երևանի «Արարատ» ակումբը շարունակում է ուսումնամարզական հավաքը Սոչի քաղաքում:

Հավաքի շրջանակներում «Արարատ»-ը ստուգողական խաղում մրցեց «Վոլգա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով՝ հօգուտ ռուսական թիմի: Այսքանով «Արարատ»-ի ընկերական հանդիպումները սահմանափակվեցին:

Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031