«Եթե ոմանք դեռևս «հավատում» են, որ ոստիկանությունը գործել է առանց «վերևից» ցուցումի, ինքնուրույն, ապա վարչապետը պետք է պատժի «ինքնագործունեությամբ» զբաղվող ոստիկաններին»
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցուցումո՞վ, թե՞ «օրենքին համապատասխան…
Ցավոք, հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ»՝ անձանց «ասֆալտին փռելով», ձեռքերը ոլորելով, ձեռնաշղթաներ հագցնելով և նույնիսկ․․․ հայհոյելով։ Չեմ կարծում, որ ոստիկանությունը չէր հասկանում, որ թունդ ընդդիմադիր գործիչները, ովքեր գիտակցում են, որ իրենց քայլերը իրավապահ մարմինների ամենօրյա հսկողության տակ են, իրենց մոտ զենք կամ թմրանյութ կպահեին։
Ուստի, ի՞նչ նպատակ էր հետապնդում այսօրվա ոստիկանության, ներեցեք, նրան հրահանգողի «հերոսական պահվածքը», ահաբեկո՞ւմ, սաստում, թե՞․․․
Եթե ոմանք դեռևս «հավատում» են, որ ոստիկանությունը գործել է առանց «վերևից» ցուցումի, ինքնուրույն, ապա վարչապետը պետք է պատժի «ինքնագործունեությամբ» զբաղվող ոստիկաններին»։
ՑՈՒՑՈՒՄՈ՞Վ, ԹԵ՞ «ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ»Ցավոք, հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի…
Gepostet von Avetik Ishkhanyan am Dienstag, 28. Januar 2020